AM
31 Հունվար 2013 - 15:45 AMT

Մուհամմեդ Ամր. Իսրայելի օդային հարվածը Սիրիային միջազգային իրավական նորմերի խախտում է

Եգիպտոսի ԱԳ նախարար Մուհամմեդ Ամրը քննադատել է Իսրայելի ՌՕՈւ-ի հարվածը Դամասկոսին, ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում:

Նա հայտարարել է, որ այդ օդային հարձակումը միջազգային իրավունքի խախտում է և կոչ է արել միջազգային հանրությանը Իսրայելին պատասխանատվության ենթարկել:

Ավելի վաղ Սիրիայի կառավարությունը մեղադրել էր Իսրայելին Դամասկոսի մերձակայքում տեղակայված գիտա-հետազոտական կենտրոնը ռմբակոծելու մեջ: Հարվածի արդյունքում զոհվել է 2, վիրավորվել՝ 5 մարդ: