AM
31 Հունվար 2013 - 16:40 AMT

Սիրիայի ԱԳՆ-ն ՄԱԿ-ին բողոք է ուղղել՝ կապված Իսրայելի ՌՕՈւ-ի հարվածի հետ

Սիրիայի ԱԳՆ-ն ՄԱԿ-ին բողոք է ուղղել՝ կապված Իսրայելի ՌՕՈւ-ի հարվածի հետ: Այս մասին ասվում է նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրությունում, փոխանցում է ՍԱՆԱ սիրիական գործակալությունը:

Հաղորդագրությունում ասվում է, որ Թել Ավիվի կողմից իրականացված գործողությունը երկու երկրների միջև 1974թ կնքված հրադադարի համաձայնագրի խախտում է, փոխանցում է Ինտերֆաքսը: