AM
31 Հունվար 2013 - 16:49 AMT

ՌԴ-ն կոչ է անում Թեհրանին չշարունակել ուրանի հարստացման աշխատանքները, քանի դեռ ՄԱԳԱՏԷ-ի հետ բանակցություններում արդյունքի չեն հասել

Մոսկվան կոչ է անում Թեհրանին չշարունակել ուրանի հարստացման աշխատանքները, քանի դեռ ՄԱԳԱՏԷ-ի հետ բանակցություններում արդյունքի չեն հասել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Իրանը հաղորդել է, որ տեղադրելու է հաջորդ սերնդի ցենտրիֆուգ: Խնդրի իրավա-քաղաքական կողմն այն է, որ «վեցնյակը» կոչ էր արել Իրանին չշարունակել ուրանի հարստացման աշխատանքները, քանի դեռ բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն ձեռք չի բերվել»,-Լավրովի խոսքը փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է, ներկա է գտնվելու և հետևելու է դրան: Այնպես որ մենք դեռևս ուսումնասիրում ենք այդ զեկույցը, կդիտարկենք, թե ինչպիսի համալիր տեսք ունի այդ ամենը»,-ասել է նա: