ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որն այսօր հեռանում է պաշտոնից, գտնում է, որ Ռուսաստանը նախկինի պես ռազմական աջակցություն է ցուցաբերում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Միևնույն ժամանակ նա հույս է հայտնել, որ Մոսկվան կվերանայի իր մոտեցումը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ պետքարտուղարը նաև մտահոգությոյւն է հայտնել Իրանի միջամտության առնչությամբ Սիրիայի գործերին: «Իրանն ամբողջությամբ Ասադի կողմից է և նրանց հետ երկխոսության համար հնարավորությունները փոքր են»,-ասել է Քլինթոնը:
Նա հաստատել է, որ ԱՄՆ-ն կցանկանար, որ Սիրիայում իշխող ռեժիմը փոխվեր՝ կառավարության և ընդդիմության միջև բանակցությունների շնորհիվ: Կողմերին երկխոսության դրդելու մասին խոսել է նաև Ջոն Քերին, որը փոխարինեց Քլինթոնին պետքարտուղարի պաշտոնում:






