AM
1 Փետրվար 2013 - 07:46 AMT

ԱՊԼ հատուկ ներկայացուցիչը առաջարկում է Սիրիայում խորհրդարանական համակարգի անցնել

ՄԱԿ և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին հնարավոր է համարում Սիրիայի անցումը կառավարման խորհրդարանական ձևին: «Ելնելով այն ամենից, ինչ ես լսել եմ Դամասկոսւմ և այլուր, այնքան էլ դժվար չի լինի այդ հարցի շուրջ համաձայնության գալ»,-ասել է Բրահիմին ՄԱԿ ԱԽ փակ նիստում այս շաբաթ:

Ըստ Բրահիմիի, նոր զարգացումը Սիրիայում այն է, որ երկու կողմերը սկսկել են խոսել քաղաքական կարգավորման մասին, թեև չեն հրաժարվում պայմաններից»: Ըստ Բրահիմիի, կառավարությունը պահանջում է առաջին հերթին «վերջ դնել արտաքին դավադրությանը, ինչպես նաև ապստամբների ֆինանսավորմանն ու սպառազինմանը»: Ընդդիմությունն էլ պահանջում է Ասադից հրաժարական տալ, «եթե ոչ անհապաղ, ապա շատ սեղմ ժամկետում», հայտնում է ՌԻԱ Նովոստին: