Թուրքական ռազմա-օդային ուժերի 7 ինքնաթիռ ներխուժել է Հունաստանի օդային տարածք հինգշաբէի երեկոյան, հայտնում է Աթենքի նորությունների գործակալությունը: Օդ է բարձրացվել հունական մարտական ավիացիան: Չորս թուրքական ինքնաթիռ խախտել են սահմանը Հիոս կղզու մոտ, երեք ինքնաթիռներ՝ Ռոդոսի մոտ: Ենթադրվում է, որ թուրքական ավիացիան մասնակցում էր ծովային զորավարժություններին:
Հունաստանը մշտապես մեղադրում է Թուրքիայի օդային, երբեմն նաև ծովային տարածքը խախտելու մեջ: Երկու երկրների միջև տարաձայնություններ կան Էգեյան ծովի սահմանազատման հարցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:






