AM
1 Փետրվար 2013 - 07:56 AMT

Քլինթոնը զգուշացնում է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրադրության խաղաղ կարգավորման շանսերը նվազում են

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որն այսօր հեռանում է իր պաշտոնից, զգուշացրել է Իրանին, որ հարկավոր է լուրջ բանակցություններ վարել միջազգային հանրության հետ միջուկային ծրագրի շուրջ, քանի որ հակառակ դեպքում Թեհրանի համար շատ ավելի վատ կլինի: «Չեմ կարծում, որ հնարավորությունների պատուհանը դեռ երկար բաց կմնա»,-ասել է նա:

Քաղաքագետներից շատերը գտնում են, որ այս տարին վճռորոշ է լինելու Իրանի հետ բանակցություններում, քանի որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրադրության խաղաղ կարգավորման շանսերը նվազում են, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: