AM
1 Փետրվար 2013 - 09:26 AMT

Վրաստանի քաղաքացիներն Ադրբեջանում կարող են անցկացնել 90 օր

Ադրբեջանի պետական միգրացիոն ծառայությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ վերջերս միտումնավոր կերպով լուրեր են տարածվում միգրացիոն օրենսդրության վերաբերյալ՝ նպատակ ունենալով դժգոհություն առաջացնել վրաստանաբնակ ադրբեջանցիների շարքում: Առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի կանոնների համաձայն, Վրաստանի քաղաքացիները Ադրբեջանում կարող են անցկացնել 90 օր, հայտնում է SalamNews-ը: Տուգանքներից ազատվել են Վրաստանի 980 քաղաքացիներ, որոնք խախտել են միգրացիայի մասին օրենքը: