AM
4 August 2005 - 07:06 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԹԱՅԼԱՆԴԸ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի եւ Թայլանդի կառավարությունների միջեւ գիտատեխնիկական բնագավառում համագործակցության մասին» առաջարկությունը: Նման որոշում է ընդունվել ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում: Այսօր էլ կառավարությունը հավանության է արժանացրել նաեւ «ՀՀ եւ Վրաստանի գլխավոր դատախազությունների միջեւ իրավական օգնության եւ համագործակցության մասին» հուշագրի կնքման առաջարկությունը եւս: Այս մասին PanARMENIAN.Net գործակալությանը տեղեկացրել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: