ՀԲ 2009-2013թթ. Հայաստանի համար գործող ռազմավարությունը կավարտվի ընթացիկ տարվա ամռանը, ուստի միջազգային կառույցն արդեն սկսել է քննարկել իր հետագա գործունեությունը Հայաստանում: «Նոր ռազմավարությունը պատրաստ կլինի մեր ֆինանսական տարվա երրորդ եռամսյակում»,-ասել է ՀԲ երեևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին:
Ժան Միշել Հափին նշեց, որ ՀԲ նոր ռազմավարությունը կհենվի կառավարության 5-ամյա ծրագրի վրա, որը դեռ մշակման փուլում է: «Ելնելով նրա դրույթներից՝ մենք կնախանշենք մեր առաջնայնություններն ու ֆինանսավորման չափը»,-ասել է նա մամլո ասուլիսում: ՀԲ ընթացիկ ռազմավարությունն ունի երկու ուղղվածություն՝ խոցելիության նվազեցում ճգնաժամի պայմաններում և միջնաժամկետ մրցունակության բարձրացում:
Մեկնաբանելով լրագրողի այն հարցը, թե նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում ոչինչ չի ասվում մրցունակության բարձրացման մասին՝ Հափին նշել է.« Մեր ռազմավարությունը հենվում է կառավարության, ոչ թե ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի վրա»:
Ընդհանուր առմամբ, Հայաստանին, որն աշխատում է ՀԲ հետ 1992. թ, հատկացվել է 1,669 մլրդ դոլար:






