AM
2 Փետրվար 2013 - 11:28 AMT

Պանետտան մեղադրում է Իրանին իրավիճակը Մերձավոր Արևելքում ապակայունացնելու մեջ

ԱՄՆ պաշտպանության պաշտոնաթող նախարար Լեոն Պանետտան մեղադրել է Իրանին Մերձավոր Արևելքի ապակայունացման քարոզարշավն ակտիվացնելու մեջ: Ըստ Պանետտայի, Իրանը ավելացրել է զենիթային զենքի մաքսանենգությունը այն երկրների հետ, որոնց դաշնակից է համարում, գրում է The Wall Street Journal-ը:

«Եթե տարածաշրջանը պատվում է զենիթահրթիռային համալիրներով, դա սպառնալիք է դառնում ոչ միայն ռազմական ինքնաթիռների, այլ նաև քաղավիացիայի համար»,-ասել է նա Պանետտան: