Նախօրեին 27 կալանավոր է փախել Ռիո դը Ժանեյրոյի բանտից կոյուղու խողովակներով, երկուշաբթի հայտնել են տեղական ԶԼՄ-ները:
Ինչպես հայտնել են իշխանությունները, կալանավորները թունել են փորել և միացել են կոյուղուն: Ռազմական ոստիկանությունն արդեն ձերբակալել է 4-ին, մյուսներին որոնում են: Հետաքննության ավարտից հետո կալանավորներին կտեղափոխեն մեկ այլ բանտ:
Բանտի ղեկավարությունը հավաստիացրել է, որ սա նման առաջին դեպքն է, երբ կալանավորները փախչում են կոյուղու խողովակներով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:






