AM
4 Փետրվար 2013 - 09:16 AMT

Իրանի դեմ պատժամիջոցները հարվածում են նաև ՀՀ տնտեսությանը, բայց Երևանն ու Թեհրանը կշարունակեն համատեղ նախագծերը

Հազիվ թե Իրանի դեմ ՄԱԿ ԱԱԽ սահմանված պատժամիջոցները կարելի է ամբողջական շրջափակում անվանել, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Կոմերսանտ» թերթին: Ըստ նրա, Իրանի հետ հարաբերություններում Հայաստանը գործում է խստորեն միջազգային իրավունքի շրջանակներում: «Պատժամիջոցներ, անկասկած, կան: Դրանք վնասում են Իրանի տնտեսությանը և անուղղակի կերպով՝ նաև մեր տնտեսությանը: Սակայն մենք կշարունակենք հետաքրքիր համատեղ նախագծերը, մասնավորապես, հիդրոէներգետիկայի ոլորտում: Այժմ շատ ինտենսիվ կերպով կառուցվում է նոր միջազգային ավտոմայրուղին, որը կապում է Հայաստանն Իրանի հետ, հերթը երկաթուղային նախագծինն է»,-ասել է Սերժ Սարգսյանը: