Փետրվարի վերջում տեղի կունենա Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հերթական հանդիպումը: Այդ մասին հայտարարել է Աբաշիձեն Թբիլիսիում: Ըստ նրա, հանդիպման վայրը դեռ հստակեցվում է:
Հիմնականում կքննարկվեն առևտրատնտեսական և մշակութային կապերին առնչվող հարցեր: «Մենք արդեն որոշակիացրել ենք քննարկվելիք թեմաները»,-հայտարարել է Զուրաբ Աբաշիձեն, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2012թ. դեկտեմբերին Ժնևում:






