AM
4 Փետրվար 2013 - 14:26 AMT

2014 թվականի G8 գագաթաժողովը կանցնի Սոչիում

2014թ. G8 գագաթաժողովը կանցնի Սոչիում: «2014թ. G8-ում Ռուսաստանի նախագահության կապակցությամբ կարգադրում եմ. Սոչի քաղաքը որոշել որպես միջոցառման անցկացման վայր»,-ասվում է նախագահի հրամանագրում, որը զետեղված է Կրեմլի կայքում:

Նույն հրամանագրով Վլադիմիր Պուտինը ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովին նշնակել է G8 գագաթաժողովի նախապատրաստման կազմկոմիտեի նախագահ: