Թուրքիան արդեն 50 տարի է սպասում է, թե երբ Եվրամիությունն անդամակցության համաձայնություն կտա, ուստի ԵՄ-ն դա պետք է անի որքան հնարավոր է շուտ, ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը պաշտոնական այցով Չեխիայում է, հայտնել է TRT Haber-ը:
«Եվրամիության տարածքում մոտ 5 մլն թուրք է ապրում, ուստի մենք փաստացի վաղուց արդեն ԵՄ անդամներ ենք»,-ասել է նա:






