AM
5 Փետրվար 2013 - 08:59 AMT

ՌԴ-ն ու ԱՄՆ-ն քննարկում են ՏՀԶԿ-ին Ռուսաստանի անդամակցությանն ուղղված աշխատանքը

Ռուս-ամերիկյան հանդիպումը Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպությանը (ՏՀԶԿ) ՌԴ անդամակցության շուրջ նախնական ու տեխնիկական բնույթ է կրում, հայտնել է «ՌԻԱ Նովոստիին» իրազեկ աղբյուրը: Ըստ նրա, հանդիպման մասնակիցները մտադիր են վերլուծել անհրաժեշտ աշխատանքների ուղղվածությունը և նախանշել այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերը: Երկու կողմերը անկեղծորեն շահագրգռված են համագործակցության ուղիների որոնման մեջ այդ կարևոր հարցում, ասել են ԱՄՆ առևտրի նախարարությունում: