Մեկնաբանելով Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մտադրությունը տիեզերք թռչելու մասին՝ Ջոն Մաքքեյնը համեմատել է նրան պրիմատի հետ: «Ահմադինեժադն ուզո՞ւմ է առաջին իրանցին լինել տիեզերքում, բայց մի՞թե նա այնտեղ չէր նախորդ շաբաթ»,-գրել է Մաքքեյնը իր Twitter-ում՝ հավելելով գրառումը «Իրանը կապիկ է ուղարկում տիեզերք» հաղորդագրությամբ:
Սենատորը նկատի ուներ մեկ շաբաթ վաղեմության իրադարձությունը, երբ Իրանը կապիկ ուղարկեց տիեզերք՝ դա տեղի ունեցավ հունվարի 28-ին, կապիկը տիեզերքում մնաց մի քանի ժամ, որից հետո բարեհաջող վերադարձավ, գրում է ՌԲԿ-ն:
Իրանական կապիկի տիեզերք թռչելուց մի քանի օր անց, արևմտյան մամուլը կասկածում է առաքելության հաջողության հարցում: Համեմատելով կենդանու լուսանկարները թռիչքից առաջ և հետո, լրագրողները տարբերություններ են նկատել մորթու գունավորման մեջ և անհետացած խալը աջ աչքի վերևում:






