AM
5 Փետրվար 2013 - 08:50 AMT

Սիրիայի ընդդիմությունը պատրաստ է բանակցել Ասադի կառավարության հետ

Սիրիայի ընդդիմությունը պատրաստ է բանակցել Ասադի կառավարության հետ: Այդ մասին Al-Arabiya հեռուստաալիքին է հայտարարել Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի ղեկավար Մոազ ալ Հատիբը՝ նշելով, որ նրա գլխավոր պայմանը երկրի ղեկավարության պատրաստակամությունն է հրաժարվել իշխանությունից: Մոզզալ ալ Հատիբը կցանկանար բանակցել փոխնախագահ Ֆարուկ ալ Շարայի հետ, քանի որ վերջինիս ձեռքերն, ըստ Հատիբի, «արյունոտ չեն»: Մինչ օրս հակակառավարական կոալիցիան մերժում էր բանակցությունների հնարավորությունը պաշտոնական Դամասկոսի հետ: