PanARMENIAN.Net կայքում տեղակայված Ռեգնում լրատվական գործակալությանը հղումով հետ-յալ տեղեկատվությունը “Դ. Ավետիսյան,- “Լիահույս ենք, որ Հայաստանին կհաջողվի մինչ- տարվա վերջը 20 մլն. դոլար արժողությամբ վարկ գրավել Համաշխարհային բանկից:”, որոշակի անճշտություններ էր պարունակում Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի բովանդակության – բանակցային գործընթացի վերաբերյալ: ՀՀ Ֆինանսների – Էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է համարում հետ-յալ պարզաբանումներն անել այս առնչությամբ, հայտնել են PanARMENIAN.Net-ի թղթակցին: Հազարամյակի մարտահրավերներ ամերիկյան կորպորացիային ՀՀ Կառավարության ներկայացրած ծրագրի նախագիծը ներառում է 2 բաղկացուցիչ` ներդրումներ ոռոգման – համայնքային ճանապարհների ենթակառուցվածքներում: Նախագիծը չի ներառում առողջապահության, կրթության – սոցիալական ոլորտները:
Ըստ Հազարամյակի մարտահրավերների հայկական ծրագրի` ներդրումների ողջ ծավալը գնահատվում է 175մլն. դոլարի չափով, այլ ոչ 60մլն. դոլարի, ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ: Այդ 175մլն. դոլարից 118 միլիոնը ենթադրվում է ուղղել ոռոգման ենթակառուցվածքների, իսկ 57 միլիոնը` համայնքային ճանապարհների ուղղությամբ: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին` տվյալ պահին նախագիծը գտնվում է հազարամյակի մարտահրավերների հայկական աշխպատանքային խմբի – ՀՄ Կորպորացիայի տրանզակցիոն թիմի համատեղ քննարկումների փուլում: Քննարկումների արդյունքում նախատեսվում է վերլուծել ՀՄ ծրագրի 2 բաղկացուցիչների իրագործման ընթացքում տնտեսական աճի միջոցով աղքատության կրճատման իրատեսականությունը:
Ներկայիս փուլի բարեհաջող եզրափակմանը կհաջորդի համաձայնագրի նախապատրաստման փուլը, որը հերթական քայլը կդառնա ծրագրի իրագործման ճանապարհին: Հայկական աշխատանքային խումբն իրազեկում է, որ ՀՀ ազգաբնակչությունը պարբերաբար կտեղեկացվի հետագա զարգացումների մասին: