AM
5 Փետրվար 2013 - 14:02 AMT

Էրդողան. ԵՄ-ն պետք է իր հսկողության տակ առնի Nabucco West գազամուղի նախագծի իրականացումը

Եվրամիությունը պետք է իր հսկողության տակ առնի Nabucco West գազամուղի նախագծի իրականացումը, ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիթ Էրդողանը իր հունգարացի գործընկեր Վիկտոր Օրբանի հետ հանդիպմանը, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:

«Թուրքիան, տարանցիկ երկիր հանդիսանալով, պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել նախագծի շուտափույթ իրականացման համար»,-ասել է նա:

Nabucco-West գազամուղը կունենա 1300կմ երկարություն և կանցնի Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Ավստրիայի տարածքով, թուրք-բուլղարական սահմանից մինչև Ավստրիա: Երթուղու վերջնական ընտրությունը տեղի կունենան 2013թ. հունիսին: –ԿԱ