Ընթացիկ տարվա հունվարին Հայաստանի հարկային մարմինները լիովին կատարել են իրենց առջեւ ծառացած խնդիրները պետական բյուջե մուտքերի ապահովման գծով: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Դե-ֆակտո» գործակալությունը, այսօր լրագրողներին է հայտարարել ՀՀ Պետական հարկային ծառայության փոխնախագահ Արմեն Ալավերդյանը: Նրա խոսքերով, հունվարին հարկային մուտքերը կազմել են ավելի քան 6 միլիարդ դրամ (մոտ 10 միլիոն դոլար), ինչը գերազանցում է անցյալ տարվա նմանատիպ ցուցանիշները մոտավորապես 15 տոկոսով: Ալավերդյանը ընդգծել է նաեւ, որ հունվար ամսվա հարկահավաքների աշխատանքի արդյունքները հույս են ներշնչում բյուջեւոմ նախատեսված պատվախնդիր ծրագրերի հաջող իրականացմանը հարկերի հավաքագրման առումով: Ինչպես նշել է Արմեն Ալավերդյանը, հարկահավաքության բարձր մակարդակը ապահովվել է հիմնականում ֆիսկալ վարչարարության արդյունավետության հաշվին: