AM
6 February 2013 - 08:43 AMT

Google-ը կարևոր դատ է շահել Ավստրալիայում

Google Inc կորպորոցիան կարևոր դատ է շահել Ավստրալիայում, որը ձգվում էր արդեն 6 տարի: Ավստրալիայի սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը մեղադրում էր ընկերությանը ավստրալացի ինտերնետի օգտատերերին մոլորեցնելու մեջ:

Ավստրալիայի դատարանն այսօր որոշում է կայացրել, որ Ավստրալիայում Google-ի էջերում զետեղված գովազդը «բավականաչափ տարբերվում է որոնողական տեղեկատվության արդյունքներից, ինչը թույլ է տալիս «սովորական օգտատերերին» տարբերակել, թե որտեղ են էկրանի վրա հայտնվում նրանց որոնողական հարցումների արդյունքները, որտեղ են՝ գովազդային հղումները: Ընկերությունը այնպիսի գործողություններ չի արել, որոնք մոլորեցրել են սպառողներին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: