ԱՄՆ-ն մտահոգված է թուրքերի սադրիչ արտահայտություններով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը ճեպազրույցում: Նա ասել է. «Մենք մեր վրդովմունքն ենք հայտնել Թուրքիային Սիրիայի դեմ իսրայելյան հարձակման վերաբերյալ թուրքական մեկնաբանությունների առնչությամբ»: Պետքարտուղարությունը մատնանշել է Անկարային, որ պետք է կենտրոնանալ Ասադի բռնության վրա սեփական ժողովրդի դեմ: Կիրակի օրը Էրդողանն ասել էր, որ «պատմությունը չի ների Իսրայելին» Սիրիայի վրա հարձակման համար:






