AM
6 Փետրվար 2013 - 11:46 AMT

Ազգային մրցունակության հիմնադրամը սիրիահայերին աշխատատեղեր կառաջարկի զբոսաշրջության ոլորտում

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը Ազգային մրցունակության հիմնադրամի հետ համատեղ կուսումնասիրի սիրիահայերին աշխատանքի տեղավորման հնարավորությունը:

Ւնչպես ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը, այժմ հստակեցվում է, թե սիրիահայերից ով գիտելիքներ ունի զբոսաշրջության ոլորոտւմ, որպեսզի հնարավոր լինի նրանց աշխատանքի տեղավորել զբոսաշրջային գործակալություններում:

Երկու խնդիր ունեն սիրիահայ ընտանիքները, առաջինը բնակարանային խնդիրն է, մեծ մասը վարձով է ապրում, ավելի վաղ ասել էր սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ անդրադառնալով սիրիահայ ընտանիքների աշխատանքի և բնակարանային խնդիրներին: «Կարծում եմ, ժամանակն է, որ նրանք կենտրոնից տեղափոխվեն ծայրամասեր, որովհետև այնտեղ վարձը էժան է, հիմա այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- ասաց նախարարը: Նախարարի խոսքով՝ աշխատանքի դիմած 700 սիրիահայերից, մոտավորապես 400-ը արդեն ունեն աշխատանք: Մյուս կողմից էլ միևնույն զբաղմունքն ունեցող սիրահայերի համար փորձում են համատեղ գործ ստեղծել: