Հունվարի 29-ին Մայքրոսոֆթ Կորպորացիան հայտարարել է նոր «Office 365 Home Premium» սպառողների համար ծրագրի թողարկման մասին։ Այն իրենից ներկայացնում է Մայքրոսոֆթի հանրահայտ «Office» ապրանքատեսակի նորացված տարբերակը և ներառում է «Office»-ի ամենավերջին և ամբողջական հնարավորությունները։ «Office 365 Home Premium» ծրագիրը հնարավորություն է տալիս աշխատելմինչև հինգ մեքենաների վրա՝ ներառելով Windows տաբլետները, անհատական և MACհամակարգիչները։ Այն պարունակում է «Skype» միջազգային զանգերի ծրագիր և տրամադրում է «SkyDrive» ամպային ծառայության հավելյալ պահեստային ծավալ։
«Office 365 Home Premium» ծրագրի թողարկումը խորհրդանշում է Մայքրոսոֆթի՝սարքերի և ծառայությունների վրա հիմնված բիզնես-աշխարհներգրավվելուհաջորդքայլը», – ասում է Մայքրոսոֆթ Կորպորացիայի գլխավոր տնօրենՍթիվ Բալմերը։ Նրա խոսքերով՝«Դա պարզապես հերթական «Office»-ի թողարկում չէ։Լիովին նորացված «Office»-ը ստեղծված է որպես ամպային ծառայություն՝ օժտված օգտագործողների կողմից արդեն ճանաչված և սիրված «Office»-ի բոլոր հնարավորություններով, որոնց ավելացել են տպավորիչ ամպային և սոցիալական առավելությունները»:
Մայքրոսոֆթը նաև հայտարարել է, որ այսուհետ նոր առանձնահատկություններն ու ծառայությունները միանգամից ի հայտ են գալու ամպային ծառայության տեսքով, ինչը փոխում է ընկերության ավանդական ծրագրային երեքամյա նորացման գործընթացը։ Այսուհետև ծրագրի նոր գործառույթները բաժանորդներին հասանելի են դառնալու անմիջապես թողարկումից հետո։ «Դա մեծ առաջադիմություն է մեզ համար։ Մարդկանց պահանջները շատ արագ են փոխվում,իսկ «Office 365 Home Premium» ծրագիրը փոխվելու է նրանց պահանջների համաձայն» – նշել է Microsoft Officeդեպարտամենտի նախագահ ԿուրտԴելԲենեն։ Միաժամանակ Մայքրոսոֆթը հայտարարել է նաև «Office» ծրագրի նորացված ավանդական փաթեթների թողարկման մասին, որոնք են՝ «Office HomeandStudent 2013», «Office Homeand Business 2013» և«Office Professional 2013»։
«Office 365 Home Premium» ծրագրի մասին:«Office 365 Home Premium» ծրագիրը հասանելի է 162 շուկաներում, 21 լեզուներով և այն ներառում է հետևյալ գործառույթները՝
• Ամենավերջին և ամբողջական «Office» ծրագրային փաթեթ՝ Word, Excel, PowerPoint, OneNote, Outlook, PublisherևAccess.
• Մեկ արտոնագիր ընտանիքի բոլոր անդամների համար, որը հնարավորություն է տալիս «Office» ծրագիրն օգտագործել հինգ մեքենաների համար՝ ներառելով Windows պլանշետներ, անհատական և MAC համակարգիչներ, ինչպես նաև «Office onDemand» ծրագիրը հասանելի է ցանկացած ինտերնետին միացրած համակարգչի համար։
• Հավելյալ 20 GB ծավալ SkyDriveամպային ծառայության պահեստում, որը երեք անգամ գերազանցում է անվճար հաշվով SkyDrive ծառայության պահեստի ծավալը։
• 60 անվճար րոպե «Skype» միջազգային զանգերի ծրագրով ողջ աշխարհում՝ բջջային և քաղաքային հեռախոսների վրա:
• Հետագա բոլործրագրային թարմացումների (updates) հասանելիություն, որը թույլ է տալիս մշտապես օգտվել նորարար և ժամանակակից տեխնոլոգիաներից։
Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև Office 365 HomePremium ծրագրի փորձնական՝ 30 օրվա համար նախատեսված տարբերակը հասանելի է հետևյալ հղումով՝ www.office.com։
1975 թ. հիմնադրված Microsoft (Nasdaq “MSFT”) կորպորացիան աշխարհում առաջատար դիրք է զբաղեցնում ինչպես ծրագրային ապահովման մշակման, այնպես էլ ծառայությունների մատուցման ոլորտում և օգնում է անհատներին ու կազմակերպություններին ամբողջովին իրականացնել իրենց պոտենցիալը։






