AM
6 Փետրվար 2013 - 13:03 AMT

Էրդողանն աշխարհագրությունից լավ չի՝ նա չի ճանաչում Կիպրոսը

Կիպրոս անվանումով պետություն գոյություն չունի, Թուրքիան այն չի ճանաչում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բուդապեշտի «Էլտե» համալսարանում:

Նա ասել է, որ այդ հարցը Թուրքիայի համար ռազմավարական նշանակություն ունի: «ԵՄ հետ բանակցություններում որոշակի սահման անցնելով՝ մենք ևս մեր որոշումը կկայացնենք: Այժմ Եվրոպան լուրջ խնդիրների առջև է: Թուրքիայի անդամակցությունը կզորացնի ԵՄ-ն: Տնտեսական, սոցիալական ու քաղաքական տեսակետներից Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին լուրջ նշանակություն կունենա: Մենք Եվրոպա ենք գնում նրա բեռը թեթևացնելու, ոչ թե ավելացնելու համար»,-ասել է Էրդողանը, հայտնում է Internethaber-ը:

Կիպրոսը ԵՄ անդամ է և մեկ ամիս առաջ նախագահությունը ԵՄ-ում փոխանցել է Իռլանդիային: