Թուրքիայում շարունակվում է զինվորականների «ճգնաժամը»`110 ռազմական օդաչու հրաժարականի դիմում է ներկայացրել : Թուրքիայի ազգային մեծ ժողովի գլխավոր ընդդիմադիր ուժի` «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահի օգնական, պատգամավոր Ումութ Օրանը խորհրդարանի ամբիոնից վարչապետ Էրդողանին հարց է ուղղել.«Այսքան հրաժարականներն արդյոք չե՞ն սպառնում երկրի անվտանգությանը: Փաստորեն ռազմական օդաչուների 15 տոկոսը հրաժարական է տվել: Եթե հանկարծ պատերազմական իրավիճակ ստեղծվի, ենթադրվում է, որ ռազմական ինքնաթիռների մի մասը չենք կարողանա օգտագործել, այնպես չէ՞»: CNNTurk-ի փոխանցմամբ` պատգամավորն իր խոսքում նշել է նաև Էրգենեկոնի մասին:






