Իրանի իշխանությունները որոշել են չեղյալ հայտարարել մուտքի արտոնագրերը Եգիպտոսի մի շարք քաղաքացիների համար, ասել է Իրանի ԱԳՆ ղեկավար Ալի Աքբար Սալեհին, հայտնում է Լենտա.ռու-ն:
Մասնավորապես, մուտքի արտոնագիր չի պահանջվի եգիպտացիներին, որոնք Իրան կմեկնեն զբոսաշրջության կամ գործարար նպատակներով: Եգիպտոսի և Իրանի երկկողմ հարաբերությունները գնալով բարելավվում են , ասել է Սալեհին:
Թեհրանն ու Կահիրեն խզել էին դիվանագիտական հարաբերությունները 1979թ.:






