AM
7 Փետրվար 2013 - 10:54 AMT

ԱՄՆ ԿՀՎ-ն «սև բանտեր» է ունեցել Ադրբեջանում

CNN հեռուստաալիքը սենսացիոն մանրամասներ է տարածել արտերկրում ԿՀՎ ծրագրերի մասին, ահաբեկչության մեջ կասկածյալ 136 մարդու վերաբերյալ, որոնք երրորդ երկրներ են տեղափոխվել ու պահվել են այսպես կոչված «սև բանտերում»: ԿՀՎ-ն նաև հանցագործներին տեղափոխելու համար այլ երկրների օդային տարածքն օգտագործելու թույլտվություն է ստացել:

«Տվյալները ստացվել են հանրային աղբյուրներից: ԿՀՎ-ն գաղտնի կալանավորներ է պահել Լիտվայում, Մարոկկոյում, Լեհաստանում, Ռումինիայում, Թայլանդում, Աֆղանստանում ու Գուանտանամոյում: Ցանկում են Ադրբեջանը, Կանադան, Դանիան, Մալավին, Քենիան, Զիմբաբվեն, Մալայզիան ու Շրի Լանկան»,- ասվում է СNN հաղորդագրության մեջ: