AM
7 Փետրվար 2013 - 11:11 AMT

ԱՄՆ. «Ալ Քայիդայի» հետ կապեր ունեցողներին կոչնչացնեն

ԱՄՆ վարչակազմը մտադիր է հրապարակել մի գաղտնի փաստաթուղթ, որի համաձայն «Ալ Քայիդայի» հետ կապեր ունեցողներին կոչնչացնեն: Ըստ գաղտնի փաստաթղթի, թույլատրվում են հարձակումներն անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:

Ինչպես ասել է նախագահի ներկայացուցիչը, արդարադատության նախարարությունը այդ փաստաթուղթը կփոխանցի Կոնգրեսի գաղտնի գործողությունների հանձնախմբին: Փաստաթուղթը հրապարակելու որոշում է կայացվել, երբ այդ մասին հաղորդել է NBC հեռուստաալիքը: