Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Ստուրնարասը տնտեսության աճ է ակնկալում արդեն 2013-ի ավարտին և խոստացել է, որ աշխատավարձերի ու կենսաթոշակների նոր նվազումներ չեն լինի: Աթենքին, կարծես, հաջողվել է վերականգնել ներդրողների ու դոնորների վստահությունը, ասել է նա Bloomberg-ին տված հարցազրույցում:
Կարևորն այն է, որ այժմ մարդկանց մեծ մասը հավատում է, որ Հունաստանը կմնա եվրոյի գոտում, ասել է նախարարը:






