Բանակցությունների անքուն գիշերվանից հետո ԵՄ առաջնորդները մոտեցել են փոխզիջման 2014-2020թթ. բյուջեի վերաբերյալ: Այդ մասին փետրվարի 8-ին հայտնել են եվրոպական դիվանագիտական աղբյուրները գագաթաժողովի ետնաբեմում:
«Մենք մոտ ենք շրջանակային համաձայնության 960 մլրդ եվրոյի մակարդակով»,-ասել է աղբյորը: Ըստ առկա տեղեկատվության, Մեծ Բրիտանիան հասել է ԵՄ վարչական ծախսերի լրացուցիչ կրճատման, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:






