Պենտագոնը հավանություն է տվել ԿՀՎ 2012թ. Մերձավոր Արևելքում ԱՄՆ դաշնակիցների միջոցով սիրիական ընդդիմությանը զենք մատակարարելու ծրագրին: Այդ մասին հայտնել է ամերիկյան բանակի շտաբերի պետերի միացյալ հանձնախմբի ղեկավար, գեներալ Մարտին Դեմփսին: Նա դրական է պատասխանել Սենատում հանրապետական Ջոն Մաքքեյնի համապատասխան հարցին: Սպիտակ տունը և Պետքարտուղարությունը բազմիցս են պնդել, թե ռազմական օժանդակություն չեն ցուցաբերում Սիրիայի ընդդիմությանը, հայտնում է Ynet-ը:






