AM
8 Փետրվար 2013 - 09:54 AMT

2012 թվականին զոհվել է 8 վրացի և 97 ադրբեջանցի զինծառայող

Ի պատասխան «Դոկտրինա» ռազմական լրագրողական հետաքննությունների կենտրոնի հարցման, Վրաստանի խորհրդարանի համապատասխան կոմիտեն հայտնել է, որ 2012 թվականին զոհվել է 8 վրացի զինծառայող: Վրացի զինվորների մեծ մասը զոհվել է Աֆղանստանում ISAF մարտական գործողությունների ժամանակ:

Ինչպես հայտնում է SalamNews-ը, 2012-ին Ադրբեջանում 97 զինծառայող է զոհվել անվտանգության ու պաշտպանության ոլորտից: