ՁԻԱՀ-ի, մալարիայի եւ տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային հիմնադրամը 7 մլն դոլար է հատկացրել Հայաստանին «XX դարի ժանտախտի» դեմ պայքարի համար: Հիմնադրամի տվյալների համաձայն, ՁԻԱՀ-ի համաճարակը Հայաստանում լայնամասշտաբ բնույթ չի կրում, սակայն դրա համար կան որոշակի նախադրյալներ, մասնավորապես, միգրացիոն գործընթացները: Համաշխարհային հիմնադրամը գոհ է ՁԻԱՀ-ի կանխարգելմանը ուղղված Հայաստանի կառավարության լուրջ ուշադրությունից: Տվյալների համաձայն, Հայաստանում կա 1500-2200 վիրուսակիր, որոնց ավելի քան 80 տոկոսը 20-ից 39 տարեկան երիտասարդներ են: Համաճարակի սկզբից Հայաստանում մահացել է ՁԻԱՀ-ով 14 հիվանդ: