AM
9 Փետրվար 2013 - 06:36 AMT

Ջոն Քերին հորդորել է Իրանին ճիշտ որոշում կայացնել միջուկային ծրագրի վերաբերյալ

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հորդորել է Իրանին ճիշտ որոշում կայացնել միջուկային ծրագրի վերաբերյալ: Ըստ Քերիի, հարաբերությունների հետագա զարգացումները արևմտյան երկրների ու Իրանի միջև ամբողջությամբ կախված են Թեհրանի ընտրությունից: Եթե այնտեղ որոշեն շարունակել ծրագիրը, Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանվեն և երկիրն էլ ավելի «կմեկուսանա»:

Փետրվարի 25-ին Ղազախստանում տեղի կունենա Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլը: Բանակցություններին կմասնակցեն «վեցնյակի» երկրները. ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանն ու Գերմանիան, հայտնում է lenta.ru-ն: