AM
9 Փետրվար 2013 - 10:43 AMT

Ռուս զինծառայողներն ընթացիկ տարում կանցնեն սննդի նոր համակարգի

Ռուս զինծառայողներն ընթացիկ տարում կանցնեն սննդի նոր համակարգի՝ «շվեդական սեղանի», հայտնել է գեներալ-մայոր Ալեքսանդր Լապինը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում:

Նա հիշեցրել է, որ ըստ ՌԴ ՊՆ որոշման, զորամասերում արդեն տեղադրվել են ցնցուղի խցիկներ, իսկ զորանոցներում թեյարաններ են բացվում:

«Արդեն գարնանը մենք նոր դաշտային համազգեստ կունենանք»,-հավելել է Լապինը: