AM
9 Փետրվար 2013 - 10:56 AMT

Բաշար Ասադը նորացրել է նախարարների կաբինետի կազմը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նորացրել է նախարարների կաբինետի կազմը՝ Դամասկոսի մերձակայքում վերսկսված մարտերի ֆոնին:

Ինչպես հայտնում են պետական ԶԼՄ-ները, նոր նշանակություններ են կատարվել նավթի, ֆինանսների ու գյուղատնտեսության նախարարություններում:

Գրեթե 2 տարի տևող հակամարտությունը զգալիորեն խարխլել է Սիրիայի տնտեսությունը: Երկրում հացի, էլեկտրաէներգիայի ու այլ ապրանքների ու ռեսուրսների պակաս կա, հայտնում է ВВС-ին: