AM
13 February 2003 - 14:21 AMT

«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ի ԳՈՐԾՈՎ ԳԼԽԱՎՈՐ ՄԵՂԱԴՐՅԱԼ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում ահաբեկչություն իրականացրած հանցախմբի առաջնորդ Նաիրի Հունանյանի ինքնասպանության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտարարել ՀՀ արդարադատության նախարարության մամլո քարտուղարը: Նրա խոսքերով, նման կարգի լուրերի տարածումը ձեռնտու է միայն նրանց, ովքեր մտադիր են ապակայունացնել երկրի իրավիճակը նախագահական ընտրությունների նախաշեմին: Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ներն արդեն հերքել էին այդ լուրերը, հաղորդելով, որ դատապարտյալ Նաիրի Հունանյանը ողջ եւ առողջ է եւ գտնվում է ՀՀ Արդարադատության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկությունում: Նշենք, որ այսօր ահաբեկչության արդյունքում զոհվածների հարազատները նամակ են հղել ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի անունով, որում պահանջում են երկօրյա ժամկետում հնարավորություն տալ իրենց համոզվելու, որ Ն.Հունանյանը ողջ է, ինչպես նաեւ ներկայացնել «համոզիչ տեղեկություններ դատավարության ձգձգման պատճառների մասին»: