AM
12 Փետրվար 2013 - 08:30 AMT

Կահիրեում շարունակվում են անկարգությունները

Ցույցերը Կահիրեում, նվիրված նախագահ Մուբարաքի պաշտոնանկության երկրորդ տարելիցին, վերաճեցին ակցիայի մասնակիցների բախումներին ոստիկանության հետ:

Նախագահական պալատի մոտ, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, փետրվարի 11-ի երեկոյան մի քանի տասնյակ ցուցարարներ, որոնք պահանջում էին գործող նախագահ Մոհամմեդ Մուրսիի հրաժարականը, փորձում էին քարեր նետել ոստիկանների վրա և փակել մուտքը դեպի նստավայր: Ի պատասխան ոստիկանությունը ջրանետ մեքենաներ ու արցունքաբեր գազ է կիարռել:

Ցուցարարները պահանջում էին Մուրսիից կյանքի կոչել հեղափոխության գաղափարները, ձևավորել ազգային միասնության կառավարություն և պաշտոնանկ անել գլխավոր դատախազին: