AM
12 Փետրվար 2013 - 14:04 AMT

ՀԿԺՀ-ն կարող է հերթական միջուկային փորձարկումն անել ԱՄՆ պատժամիջոցների դեպքում

ՀԿԺՀ-ն կարող է հերթական միջուկային փորձարկումն անել, եթե ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանի այսօր Հյուսիսային Կորեայում իրագործված միջուկային պայթյունի պատճառով: Ինչպես հայտնում է հարավկորեական Yonhap գործակալութունը, դա բխում է Կորեայի Հանրապետության հետախուզության զեկույցից:

Ըստ առկա տեղեկությունների, ՀԿԺՀ-ն ևս մեկ միջուկային պայթյուն կկատարի, քանի որ ատոմային փորձահարթակում նախապատրաստվել էր միանգամից երկու ստորգետնյա թունել, հայտնում է ՌԲԿ-ն: