AM
13 Փետրվար 2013 - 09:03 AMT

Սիրիայում պատերազմի զոհերի քանակը հասնում է արդեն 70 հազարի

ՄԱԿ մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատար Նավի Փիլայը հայտնել է, որ Սիրիայում պատերազմի զոհերի քանակը հասնում է արդեն 70 հազարի և դա ՄԱԿ ԱԽ անգործության հետևանք է, հայտնում է «Ռոյթերսը»:

«Մենք դատապարտվելու ենք այն ողբերգության համար, որը ծավալվում է մեր աչքի առաջ»,-ասել է Փիլայը:

Դիմակայությունը Սիրիայում շարունակվում է 2011թ. մարտից: Ընդդիմությունը պահանջում է նախագահ Ասադի հրաժարականը, պաշտոնական Դամասկոսը պնդում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողարկման տակ երկրում գործում են «զինյալ ահաբեկիչների ավազակախմբեր»: