Սիրիացի գրոհայինները երկու քահանաների են առևանգել: Ինչպես հայտնել է Հալեպի հայ կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Բուտրոս Մարայաթին, իր եկեղեցու սպասավոր Միշել Քայալն ու Անթիոքի եկեղեցու քահանա Մահեր Մահֆուզը առևանգվել են շաբաթ օրը Հալեպից Դամասկոս ճանապարհին:
Մինչ օրս նրանց ճակատագիրն անհայտ է: Հայտնի չէ նաև, թե որ խմբավորումից են առևանգիչներն ու որոնք են նրանց առևանգման դրդապատճառները: Նրանք Դամասկոս էին մեկնում երթուղային ավտոբուսով, որը լի էր ուղևորներով, հայտնում է «Բլագովեստ-ինֆոն»:






