AM
14 Փետրվար 2013 - 08:51 AMT

Կառավարությունն աջակցում է «Սմարտ-Տեխ» ընկերությանը

ՀՀ կառավարությունը փետրվարի 14-ի նիստում որոշում է կայացրել «Սմարտ-Տեխ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մինչև 2016թ. թույլատրելու մասին: Ինչպես հայտնել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ընկերությունը զբաղվում է նույնականացման քարտերի թողարկման համար անհրաժեշտ սարքավորումների ներկրմամբ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվել է, թե ինչպես են անցնում այդ քարտերի և կենսաչափական անձնագրերի հանձնումը:

«Սմարտ-Տեխ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2003թ.-ին ՀՀ բանկային բիզնեսում նոր տեխնոլոգիաների մշակման և զարգացման նպատակով: Այսօր կազմակերպության առաքելությունն է իրականացնել բանկերում և պետական սեկտորներում գործընթացների մոդելավորում և ավտոմատացում, և հասնել հաճախորդների առավելագույն բավարարվածության` բարձորակ սպասարկման և ծրագրային լուծումների միջոցով: