Սեպտեմբերի 15-17-ին Երեւանում կանցկացվի «Համագործակցություն 2005» հայ-ռուսաստանյան գործարար հանդիպումը: Միջոցառման կազմակերպիչն է միջազգային ինտեգրացիայի աջակցության «Մաստոր» կենտրոնը: Հանդիպման ընթացքում կքննարկվեն գլոբալիզացիայի պայմաններում տնտեսական ինտեգրացիայի եւ տարածաշրջանի կոմունիկացիոն եւ տրանսպորտային հարցերը: Ռուսաստանյան կողմից հանդիպմանը կմասնակցեն ՌԴ Սանկտ-Պետերբուրգի, Մոսկվայի, Ռոստովի եւ Աստրախանի մարզերի պատվիրակությունները: Գործարար հանդիպումը անցկացվում է ՌԴ Ապրանքարտադրողների միության, Հայաստանի Առեւտրի եւ տնտեսական զարգացման եւ ՀՀ ԱԳ նախարարությունների օժանդակությամբ: