AM
15 Փետրվար 2013 - 07:31 AMT

Նախագահական ընտրությունները Մալիում կկայանան 2013թ. հուլիսի 7-ին

Նախագահական ընտրությունները Մալիում կկայանան 2013թ. հուլիսի 7-ին: Ըստ երկրի օրենսդրության, հաղթանակի համար թեկնածուն պետք է հավաքի քվեների 50 տոկոսից ավելին: Եթե դա տեղի չունենա, երկրորդ փուլը կանցնի հուլիսի 12-ին: Նույն օրը տեղի կունենան խորհրդարանական ընտրությունները, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Այժմ պետության գործող ղեկավարը Դիոնկունդա Տրաորեն է: