AM
23 July 2003 - 14:05 AMT

ՎՐԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ԱՊՀ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ

Վրաստանը դեմ է հանդես գալիս ԱՊՀ շրջանակներում միասնական տնտեսական տարածքի ստեղծմանը եւ չի միանա այդ փաստաթղթի նախագծին: Պաշտոնական հայտարարությունը այդ մասին տարածել է Վրաստանի էկոնոմիկայի, արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը: Հայտարարության մեջ ասվում է, որ միասնական տնտեսական, մաքսային, հարկային եւ արտարժութային քաղաքականություն վարելը ԱՊՀ շրջանակներում հակասում է Վրաստանի քաղաքական եւ տնտեսական շահերին, «առավել եւս հաշվի առնելով այն բոլոր չլուծված եւ վիճահարույց հարցերը, որոնք առկա են Ռուսաստանի հետ հարաբերություններում»: Նշենք, որ միասնական տնեսական տարածքի ստեղծման մասին փաստաթղթի քննարկումը նախատեսվում է Համագործակցության պետությունների ղեկավարների սեպտեմբերյան գագաթնաժողովում Յալթայում: