Այսօր, փետրվարի 15-ին հայտարարվել են World Press Photo լուսանկարչական 56-րդ մրցույթի հաղթողները: 2012թ. լավագույն լուսանկար է ճանաչվել Գազայում սպանված երկու երեխաների լուսանկարը, որի հեղինակն է շվեդ լուսանկարիչ Փոլ Հանսենը: Լուսանկարն արվել է անցյալ տարվա նոյեմբերի 20-ին:
«Լուսանկարն ազդեցիկ է, քանի որ մեծահասակների ցասումն ու վիշտը հակադրվում է երեխաների անմեղությանը»,-բացատրել է իր ընտրությունը ժյուրիի անդամ Մայու Մոհաննան:






