AM
18 Փետրվար 2013 - 07:20 AMT

«Հեզբոլլահը» միացել է մարտական գործողություններին պաշտոնական Դամասկոսի կողմից

Հանգստյան օրերին Լիբանանի հետ սահմահը արյունալի բախումների վայր էր դարձել Սիրիայի կառավարամետ ու ընդդիմադիր ուժերի միջև: Բացի այդ, տեղեկություններ կան սպանվածների մասին Լիբանանի շիաների «Հեզբոլլահ» խմբավորումից: Դիտորդները գտնում են, որ «Հեզբոլլահի» դերը հակամարտության մեջ գնալով աճում է:

Հակամարտող կողմերի միջև բանակցությունների հույսի մասին Կահիրեում կրկին խոսել է ՄԱԿ և ԱՊԼ դեսպանորդ Լահդար Բրահիմին:

Երկխոսության կոչ է արել նաև երկրի վարչապետ Վալե ալ Հալկին, հայտնում է euronews-ը: